Փողոցների և բակային մարզադաշտերի ԼԷԴ լուսավորում

Երևանը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում պարտավորություն է ստանձնել մինչև 2020 թվականը 20 տոկոսով նվազեցնել ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետման ծավալը: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ` ներառյալ փողոցային լուսավորման ապահովում` էներգաարդյունավետ լուսատուներով:
Ձեզ մոտ կարող է հարց աջառանալ, ի՞նչ կապ ունի փողոցային լուսավորումն ածխածնի երկօքսիդի արտանետումների հետ: Դրաք իրար հետ ուղակիորեն կապված են, քան որ մեր երկրում էլեկտրաէներգիա են արտադրում նաև ՋԷԿ-երը (ջերմաէլեկտրակայանմերը), որոնք էլ մեծ քանակով ածխածնի երկօքսիդ են բաց թողնում մթնոլորտ: Հետևաբար, եթե փողոցային լուսավորմն կազմակերպվի էներգաարդյունավերտ (փոքր հզորություն և մեծ լուսատվություն) և էներգախնայող լամպերով, կպակասի նաև ածխածնի երկօքսիդի արտանետման քանակը, ինչպես նաև կապահովի համայնքային բյուջեների լրացուցիչ խնայողություն: Խնայված գումարները կարել կլինի ծախսել լուսավորման ժամանակահատվածի երկարացման կամ էլ երկրորդական փողոցների, բակային տարածքների ու մանկական մարզադաշտերի լուսավորման վրա:
Էներջի Սեյվինգ ընկերությունը առաջարկում է փողոցների լուսավորումն ապահովել լուսադիոդային լուսատուներով, որոնք համեմատած ներկայումս կիրառվող լամպերի 5-ից 6 անգամ ավելի արդյունավետ են, այսինքն կարող են ապահովել նույն լուսատվությունը (նույնիսկ ավելի)` ծախսելով 5-ից 6 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա: Ընկերության առաջարկած 80 և 100 Վատ հզորությամբ փողոցային լուսատուները ունեն մի շարք առավելություններ`

  • երկարակեցություն
  • մեծ լուսատվություն
  • երեք տարվա երաշխիքային սպասարկում:

Էներջի Սեյվինգ ընկերության նպատակն է համատեղել կանաչ տեխնոլոգիաները, էլեկտրաէներգիայի խնայողությունն ու քաղաքացիների հարմարավետությունը: ԼԷԴ լուսավորությունը այլևս անհասանելի ճոխություն չէ մեզ համար, այլ` անհրաժեշտություն: