Մեր մասին

Հարգելի բարեկամ

,,Էներջի Սեյվինգ,, ՍՊԸ-ն 2004թ.-ից զբաղվում է էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև սարքավորումների մատակարարմամբ: Ընկերությունն իրականացնումն է էներգաարդյունավետ լուսավորություն թե բնակարաններում և թե մեծ ու փոքր կազմակերպություններում` առաջարկելով փոխարինել գործող էներգատար և ցածր հուսալիություն ունեցող լամպերը, նոր սերնդի LED լուսադիոդային քիչ հզորությամբ և բարձր հուսալիություն ունեցող "Energy Saving" լամպերով, որի ապրանքանիշը պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Լամպերն արտադրվում են ընկերության տարբերանշանով և համապատասխանում են եվրոպական CE/ROHS ստանդարտներին: Ապրանքատեսակի արտադրության որակը վերահսկվում է “Էներջի Սեյվինգ” ընկերության կողմից: Առաջարկվող լամպերը համապատասխանում են բոլոր լուսային սարքերին և որակապես համապատասխանեցված են մեր իրական պայմաններին: Լամպերը պարփակված են մետաղական իրանով, որն ապահովում է լուսադիոդների լիարժեք հովացումը և հիմնական պայման է հանդիսանում լամպերի երկարատև աշխատանքի: "Energy Saving" լամպերը անվնաս են առողջության համար, էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում սնդիկ և այլ թունավոր նյութեր, աշխատում են նույնիսկ 110 վոլտ լարման պարագայում` ապահովելով նույն լուսատվությունը, ինչ 220 վոլտ լարման դեպքում: Ընդունելով օրեկան անհրաժեշտ լուսավորման ժամանակահատված միջինը 8 ժամ, "Energy Saving" լամպերը կունենան շուրջ 10 տարվա կյանք, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ կլինի սովորական լամպերը փոխարինել 40 անգամ, իսկ էկոնոմ լամպերը 5 անգամ:

Այսինքն փոխարինելով Ձեր հին լամպերը "Energy Saving" լամպերով, կտնտեսեք թե էլեկտրաէներգիայի և թե հին լամպերի հաճախակի փոխարինման գումարները:

Հույսով ենք, որ LED Լամպեր և Լուսատուներ գնելիս կընտրեք
,,Էներջի Սեյվինգ,, ընկերության լամպերն ու լուսատուները:

Կարդացեք նաև`