Շահագործման և էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման

Ձեզ ենք առաջարկում օգտվել մեր ծառայություններից, որը հնարավորություն կտա Ձեզ կրճատելու լուսավորության վրա ծախսվող էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերը:

Ունենալով բազմամյա փորձ, ինչպես նաև համապատասխան սարքավորումներ և մասնագիտացված անձնակազմ, ընկերությունը իր կողմից մատուցող ծառայությունների շրջանակներում կհաշվարկի լուսավորության վրա ծախսվող էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերի նվազեցման չափը` պահպանելով Ձեր տարածքի անհրաժեշտ լուսավորության մակարդակը: Շահագործման ծախսերի կրճատումը ընկերությունը կիրականացնի փոխարինելով տարածքում գոյություն ունեցող հին լամպերն ու լուսատուները հուսալի և բարձր էներգաարդյունավետություն ունեցող “Energy Saving” լամպերով և լուսատուներով: Ի շնորհիվ փոխարինվող լամպերի և լուսավորության ճիշտ հաշվարկի կտնտեսվի այնքան գումար, որ 1-2.5 տարվա ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այդ տնտեսված գումարներով վճարել մատուցված ծառայությունների արժեքը: Մատուցված ծառայությունների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել տարաժամկետ` 1-2.5 տարվա ընթացքում, որից հետո լամպերը, անխափան ծառայելով ավելի քան 6-8 տարի, կխնայեն Ձեր դրամը:

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ԵՎ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԿԽՆԱՅԵՆՔ ԴՐԱՄԸ,
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ