Խնայողություն, թե ավելորդ գլխացավանք

Անորակ լամպեր

Նկարի վրա կարող եք տեսնել հետևյալը. գիպսակարտոնի կոնստրուկցիայի մեջ հավաքված է ութ երեքական Վատ հզորությամբ լուսադիոդային լամպեր: Էլեկտրաէներգիայի անընդհատ թանկացումների պարագայում լուսադիոդային լամպեր տեղադրելը շատ ճիշտ որոշում էր, քանի որ վերջիններս սովորական լամպերի համեմատ ծախսում են 8-ից 10 անգամ ավելի քիչ հոսանք, սակայն տեղադրվել էին շուկայից գնված, անհայտ ծագման և առանց երաշխիքի լամպեր` յուրաքանչյուրի համար վճարելով 1500 դրամ: Մի քանի ամիսների ընթացքում ութ լամպերից երեքը շարքից դուրս էին եկել:
Կատարենք մի պարզ հաշվարկ և տեսնենք՝ արդյո՞ք մի քանի հարյուր դրամի խնայողությունը անորակ լամպեր գնելիս ինչի է հանգեցնում:
Ուրեմն, լամպերի վրա ծախսվել է 8X1500 = 12000 դրամ: Շարքից դուրս եկած երեք լամպերը փոխարինելու համար պետք է ծախսել նաև 3X1500 = 4500 դրամ: Արդյունքում սենյակի լուսավորման համար լամպերի վրա ծախսվում է 12000+4500 = 16500 դրամ, որն էլ բաժանելով փաստացի աշխատող լամպերի քանակի վրա՝ կստանանք 16500/8 = 2062 դրամ՝ չհաշված տրանսպորտային ծախսերը, նյարդերի և ժամանակի կորուստը: Դեռ հայտնի էլ չէ, թե ժամանակի ընթացքում քանի լամպ շարքից դուրս կգա:
Հիմա հաշվենք, թե գնորդի համար ինչ կարժենային «Էներջի Սեյվինգ» ընկերության կողմից առաջարկվող երեք տարվա երաշխիքային սպասարկման որակյալ լուսադիոդային լամպերը: Մեկ լամպն արժի 1900 դրամ` ավելի քիչ, քան ստացվել էր մեր նախորդ հաշվարկում: Գնորդը կծախսեր 1900X8 = 15200 դրամ 16500-ի փոխարեն, ստիպված չէր լինի մեկ (կամ մի քանի) անգամ գնալ շուկա և փոխել շարքից դուրս եկած լամպերը:
Այս պարագայում ճիշտ կլինի հիշել հայտնի ռուսական ասացվածքը. «Ժլատը կրկնակի է վճարում»: Պարզապես գնեք որակյալ արտադրանք և զերծ պահեք ձեզ ավելորդ ծախսերից ու գլխացավանքից: